Սնունդը և առողջությունը
Հին ժամանակներից մեզ նվեր հասած թեյը

«Սկզբում թեյը դեղաբույս էր, հետո դարձավ ըմպելիք: 17-րդ դարում այն դարձավ պոեզիայի թեմա, ապա` հաճույք, իսկ դեռեւս 15-րդ դարում Ճապոնիայում ծնվեց էսթետիզմի կրոն` «Թեյիզմ», որն առօրյա բութ իրականության մեջ գեղեցիկ պաշտամունք էր»` Օկակուրա Կակուզա:
Իր հայրենիքում` Չինաստանում, թեյը հայտնի է անհիշելի ժամանակներից: Այն ունի մոտավորապես 5000 տարվա պատմություն: Կա վերամշակված թեյի 4 տեսակ` սեւ, կանաչ, կարմիր եւ դեղին: Թեյի մեջ կան 120-130 ամենատարբեր բարդ քիմիական միացություններ: Կոֆեինը 2-4 տոկոսով ավելի է` քան սուրճի մեջ: Տոնուսը բարձրացնող իր ներգործությամբ թեյն այնքան էլ կտրուկ չէ, ինչպես սուրճը, որովհետեւ սուրճի մեջ կոֆեինը հանդես է գալիս մաքուր տեսքով, իսկ թեյի մեջ` միացության ձեւով: Թեյն իր մեջ պարունակում է շատ վիտամիններ: Այն ապահովում է կենսունակությունը, կարգավորում է մարսողությունը, ունի մանրէազերծ հատկություն, շատ օգտակար է ստամոքսի խանգարումների դեպքում: Կարեւոր է թեյի դերն օրգանիզմի նյութափոխանակության համար: Ունի բարձր կալորիականություն, դրական ազդեցություն` երիկամների ու շնչուղիների վրա:
Թեյը նպաստում է քրտնարտադրությանը: Թունդ եւ քաղցր թեյը հակաթույն է ալկոհոլի եւ թմրանյութերի դեմ, իսկ դրա մեջ եղած ֆոսֆորը կանխում է ատամների կարիեսը: Թունդ թեյը գոլ վիճակում բուժում է աչքի բորբոքային հիվանդությունները, իսկ կիտրոնով թեյը` հարբուխը, անգինան եւ գրիպը: Իհարկե, շատ թունդ թեյն էլ կարող է առաջացնել անքնություն: Առհասարակ ավելի վտանգավոր է ոչ թե թեյի քանակը` այլ այն ջրի, որն ընդունում է օրգանիզմը: Օրինակ` շոտլանդացիները շատ թեյ են խմում եւ աչքի են ընկնում ամուր առողջությամբ ու երկարակեցությամբ: Թեյի շնորհիվ չինացիներն աչքի են ընկնում իրենց դիմացկունությամբ` փոքր մարմնի մեջ մեծ էներգիա ունենալով, իսկ ճապոնացիները` նախանձելի ամուր նյարդերով, տոկունությամբ եւ ուժով: Իսկ ահա ամերիկացի դիետոլոգները գտնում են, որ կանաչ թեյը շաքարով ու կիտրոնով շատ լավ է առողջությանը, քանի որ ասկորբինաթթուն եւ շաքարն օգնում են, որպեսզի օրգանիզմն ավելի լավ յուրացնի կանաչ թեյի մեջ եղած օգտակար միացությունները:
Մեզանից շատերն են լսել կանաչ թեյի օգտակարության մասին, սակայն բավականին վերջերս շատ մասնագետներ գտնում են, որ կանաչ թեյը թուլացնում է ոսկորները: Այսինքն՝ կանաչ թեյն օրգանիզմի վրա, բացի դրական ազդեցությունից, կարող է ունենալ նաեւ բացասական ազդեցություն: Այնպես որ, ինչպես ամեն բան, այնպես էլ կանաչ թեյը պետք է օգտագործել չափավոր: Իհարկե, փորձերը նաեւ ցույց են տվել, որ կանաչ թեյի 3-շաբաթյա ամենօրյա գործածության արդյունքում նվազել է զարկերակային ճնշումը` համապատասխանաբար նվազեցնելով արյան մեջ խոլեստերինի քանակը: Այդ պատճառով էլ կանաչ թեյը պակասեցնում է մի քանի հիվանդության առաջացման վտանգն ու ռիսկը` չարորակ ուռուցքներ, Ալցհեյմերի հիվանդություն եւ այլն:
Թեյի մեծ սիրահարները չեն էլ կարող պատկերացնել, որ այն գործածվում է նաեւ մարդկանց այլ կարիքները հոգալու համար: Օրինակ` թեյը որպես դեղամիջոց՝ կարող է օգտագործվել թարմ տերեւների քամած հյութի տեսքով` այրվածքների, ներքին եւ արտաքին վերքերի բուժման համար: Թեյը դեղագործական արդյունաբերության մեջ շատ կարեւոր նշանակություն ունեցող հումք է: Թեյի փոշուց ստանում են բնական կոֆեին` թեյին, իսկ ավելի կոշտ տերեւներից ստանում են C եւ P վիտամիններ: Թեյի էկստրակտները դեղագործության մեջ օգտագործվում են որպես ցավազրկող ու քնաբեր միջոց, որը փոխարինում է մորֆինին:
Թեյի գույները` դեղին, կանաչ, շագանակագույն, առանձնանում են իրենց բնականությամբ եւ անվտանգ են: Դրանք շատ հանգիստ կարելի է օգտագործել սննդի մեջ: Չինաստանի եւ Բիրմայի բնակիչները թեյն օգտագործում են սխտորի հետ` որպես համեմունք: Այսպիսի համատեղության արդյունքում թեյը բթացնում է սխտորի հոտը: Աշխարհում ամենաթանկ թեյը Դահունպաոն է, որ թարգմանաբար նշանակում է՝ «մեծ կարմիր խալաթ»: Այն պատկանում է յուրահատուկ համով ու հոտով օժտված, ուժեղ ֆերմենտացիա պարունակող թեյերի խմբին: Այս թեյը ստանում են ընդամենը 6 թփերի տերեւներից, որոնք գտնվում են Տյանսին վանքից ոչ հեռու: Այս հետաքրքիր ու յուրահատուկ թփերն արդեն 350 տարեկան են: Ամեն տարի այս թփերից հավաքվում էր ոչ ավելի, քան 500 գ հռչակավոր թեյ: Պատրաստի մթերքի 1 կիլոգրամն արժեր 685.000 դոլար: 2005 թ. այս թեյի 20գ` 4 գդալ, աճուրդում վաճառվել է 25.000 դոլարով, իսկ 2006թ. ամբողջ բերքը հանձնվել է Չինական Ազգային թանգարանի պահպանությանը: Այսօր այդ թեյը չի կարող այլեւս վայելել ոչ ոք, քանի որ բերքն այլեւս չի հավաքվում:

Կարդացեք նաև

Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...


Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...


Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...


Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...


Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...


Միզապարկի քարերի առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...


Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...


Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...


Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...


Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...


Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը: Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...


Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...


Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...


Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն